ՕՐԵՆՔԸ
«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի 44-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «: Ընդ որում, ծրագրերի հերթականությունը պետք է սկսվի Հանրային հեռարձակողների ծրագրերից» բառերը փոխարինել «՝ կախված վերգետնյա հաճախականությունների սփռման տարածքից, նույն հերթականությամբ» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերը եթեր են հեռարձակվում հետեւյալ հերթականությամբ.
1) Հանրային հեռարձակողների տեսալսողական ծրագրերը, բացառությամբ սլոթի օգտագործման լիցենզիայով գործող Հանրային հեռարձակողների.
2) հանրապետական սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը.
3) մայրաքաղաքային սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը.
4) մարզային սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը.
5) սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հանրային հեռարձակողները.
6) միջպետական պայմանագրի հիման վրա՝ Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
12.04.2023
Երեւան
ՀՕ-108-Ն