Armenian      
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.05.2023

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 12-րդ բաժնի 12.4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«12.4. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն.
1. փորձաքննության գործընթացի իրականացման համար՝
ա) նախատեսվող գործունեության Ա կատեգորիայի տեսակների փաստաթղթերի փորձաքննության համար՝ բազային տուրքի 1000-ապատիկի չափով, բացառությամբ ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման կամ հանքանյութի վերամշակման, որի համար՝ բազային տուրքի 500-ապատիկի չափով
բ) նախատեսվող գործունեության Բ կատեգորիայի տեսակների փաստաթղթերի փորձաքննության համար՝ բազային տուրքի 300-ապատիկի չափով
2. հայտի ուսումնասիրության համար՝ բազային տուրքի 15-ապատիկի չափով».

2) 12-րդ բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.6-րդ կետով.
 
«12.6. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կամ ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության մշակման լիցենզիայի տրամադրման համար՝ բազային տուրքի 30-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

29.05.2023
Երեւան
ՀՕ-153-Ն