Armenian      
Պետական արարողակարգի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.05.2023

Հոդված 1. «Պետական արարողակարգի մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-291-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «Ազգային ժողովի նախագահի» բառերից հետո լրացնել «, փոխվարչապետների» բառով, «արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների,» բառերից հետո՝ «փոխվարչապետների,» բառով եւ նույն կետից հանել «եւ այլ» բառերը:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի աղյուսակը «օտարերկրյա պետության արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավարի պաշտոնական այց» պարբերությունից առաջ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«օտարերկրյա պետության փոխվարչապետի այց ղեկավար եւ մինչեւ 2 ուղեկցող անձ».

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվության հիման վրա՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի՝ վարչապետի որոշմամբ:».

3) 6-րդ մասի «Կառավարության» բառը փոխարինել «վարչապետի» բառով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ միջազգային կազմակերպությունների եւ այլ միջազգային կառույցների ցանկը սահմանվում է վարչապետի որոշմամբ:»:

Հոդված 3. Օրենքի ամբողջ տեքստը «միջազգային կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «եւ այլ միջազգային կառույցների» բառերով:

Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

12.06.2023
Երեւան
ՀՕ-190-Ն