ՕՐԵՆՔԸ
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«6) «Հրդեհային անվտանգության մասին» եւ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված՝ արձանագրված խախտումների վերացման արդյունքով լիազոր մարմնի կատարած ֆինանսական ծախսերի փոխհատուցման պահանջի վրա:»:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը «որոշմամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ վարչապետի համաձայնության առկայության պարագայում՝ տեխնիկական եւ հրդեհային անվտանգության ապահովման կամ բնապահպանության ոլորտում իրականացվող վերահսկողական գործառույթների, այն պարագայում, երբ առկա է քաղաքացիների կյանքին, առողջությանն սպառնացող անմիջական վտանգ կամ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությունը «ուսումնասիրությունների» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ վարչապետի համաձայնության առկայության պարագայում՝ տեխնիկական եւ հրդեհային անվտանգության ապահովման կամ բնապահպանության ոլորտում իրականացվող վերահսկողական գործառույթների, այն պարագայում, երբ առկա է քաղաքացիների կյանքին, առողջությանն սպառնացող անմիջական վտանգ կամ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ը» կետով.
«ը) Հրդեհային անվտանգության մասին» եւ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված՝ արձանագրված խախտումների վերացման արդյունքով լիազոր մարմնի կատարած ֆինանսական ծախսերի փոխհատուցման պահանջի վրա:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
12.06.2023
Երեւան
ՀՕ-187-Ն