ՕՐԵՆՔԸ
«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հոդված 1. «Հասարակական կազմակերպությունների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-22-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետից հանել «եւ կամավորների» բառերը:
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «իր աշխատանքներում» բառերից հետո լրացնել «օրենքով սահմանված կարգով» բառերով.
2) 2-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը.
3) 3-8-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «(հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ), ինչպես նաեւ այն կամավորների (հաշվետու տարվա ընթացքում) թիվը, որոնց աշխատանքի տեւողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը» բառերը փոխարինել «եւ կամավորների թիվը՝ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
10.07.2023
Երեւան
ՀՕ-208-Ն