ՕՐԵՆՔԸ
«ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հոդված 1. «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» 2004 թվականի մայիսի 25-ի ՀՕ-85-Ն օրենքի 12-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Մինչեւ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում նշված փրկարար ուժերի ժամանումն արտակարգ իրավիճակի վայր մեկնած կամավորները ձեռնամուխ են լինում փրկարարական աշխատանքների իրականացմանը: Հիմնական ուժերի ժամանելուն պես կամավորներն անցնում են այդ ուժերի ենթակայության տակ եւ կամավոր աշխատանքները կատարում նրանց ղեկավարության ներքո: Սույն մասով նախատեսված կամավորի՝ կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, ինչպես նաեւ «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին եւ 3.2-րդ մասերով.
«3.1. Այն անձինք, որոնք աշխատանքային հարաբերությունների շրջանակներում աշխատավարձ են ստանում Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքային բյուջեից, սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով փրկարարական աշխատանքների իրականացմանը որպես կամավոր կարող են ներգրավվել նաեւ աշխատանքային ժամերին՝ գործատուի գրավոր համաձայնությամբ:
3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքում աշխատանքային ժամերին կատարված կամավոր աշխատանքի ժամանակահատվածում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձի աշխատատեղը (պաշտոնը) եւ աշխատավարձն ամբողջությամբ պահպանվում են:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
10.07.2023
Երեւան
ՀՕ-212-Ն