Armenian      
Քաղաքացիական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 14.06.2023

Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1062-րդ հոդվածում՝

1) վերնագիրը եւ 1-ին մասը «իր աշխատողի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ օրենքով սահմանված Կազմակերպությունը՝ իր կողմից «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքում ներգրավված կամավորի» բառերով.

2) 1-ին մասը «պաշտոնեական)» բառից հետո լրացնել «կամ կամավոր աշխատանքի շրջանակներում օրենքով սահմանված» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 1074-րդ հոդվածի 1-ին մասը «եւ այլն» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ իր կողմից «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքներում ներգրավված կամավորի՝ կամավոր աշխատանքի շրջանակներում օրենքով սահմանված պարտականությունները կատարելիս» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 1077-րդ հոդվածը «համապատասխան պարտականություններ» բառերից հետո լրացնել «կամ կամավոր աշխատանքի շրջանակներում «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված պարտականություններ» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

10.07.2023
Երեւան
ՀՕ-203-Ն