ՕՐԵՆՔԸ
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1) 3-րդ մասը «մասին» բառից հետո լրացնել «, բացառությամբ 3.1-ին մասով սահմանված դեպքի» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա պեստիցիդների եւ ագրոքիմիկատների ներմուծման եզրակացությունը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրվում է, երբ առկա են տեղեկություններ պեստիցիդներ եւ ագրոքիմիկատներ ներմուծող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ նրանց կողմից ներմուծվող ապրանքի խմբաքանակի, այդ թվում՝ առեւտրային անվանման, ազդող նյութի, ազդող նյութի պարունակության, պատրաստուկային ձեւի վերաբերյալ՝ պահպանելով սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգը:»:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը «չգրանցված,» բառից հետո լրացնել «բացառությամբ «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծվածների,» բառերով:
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ եւ 15-րդ կետերը «ագրոքիմիկատներ» բառից հետո լրացնել «, բացառությամբ «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն օրենքի 1-ին հոդվածը գործում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
10.07.2023
Երեւան
ՀՕ-219-Ն