Armenian      
Բուսասանիտարիայի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 15.06.2023
Հոդված  1. «Բուսասանիտարիայի մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-140-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 28-րդ կետով.

«28) հրատապ կամ հատուկ դեպք՝ բույսերի կարանտին եւ ոչ կարանտին վնասակար օրգանիզմների տարածման կամ դրա հետեւանքով  հասցվող վնասի կանխարգելման կամ բույսերի պաշտպանության կամ հողերի բերրիության բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների եւ ագրոքիմիկատների քանակի պահանջարկ, որն ուղղված է բույսերի վնասակար օրգանիզմների դեմ հրատապ պայքարին եւ բույսերի համար անհրաժեշտ սննդատարրերով ապահովելուն:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «գրանցման» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների» բառերով.

2) 14-րդ մասը «ժամկետը,» բառից հետո լրացնել «սակայն թույլատրվում է դրանց իրացումը կամ օգտագործումը կամ արտահանումը մինչեւ պիտանելիության ժամկետի ավարտը,» բառերով:

Հոդված  3.   Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը «ագրոքիմիկատներ» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների» բառերով:

Հոդված  4.   Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետը «համարը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա պեստիցիդների եւ ագրոքիմիկատների ներմուծման դեպքի» բառերով:

Հոդված  5.   Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը «չընդգրկված,» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների,» բառերով:

Հոդված  6.   Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը «չստացած,» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծվածների,» բառերով:

Հոդված 7.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

10.07.2023
Երեւան
ՀՕ-220-Ն