ՕՐԵՆՔԸ
«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 26.06.2023
Հոդված 1. «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-172-Ն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը «ինքնակառավարման մարմինների կողմից» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակվելու նոտարական գործողության ընթացքում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ նոտարական պալատի հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
18.07.2023
Երեւան
ՀՕ-232-Ն