Armenian      
Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.06.2023

Հոդված 1. «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-172-Ն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը «ինքնակառավարման մարմինների կողմից» բառերից հետո լրացնել  «, ինչպես նաեւ նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակվելու նոտարական գործողության ընթացքում»  բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ նոտարական պալատի հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

18.07.2023
Երեւան
ՀՕ-232-Ն