ՕՐԵՆՔԸ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 13.07.2023
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում՝
1) 1-ին եւ 2-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. | Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրություն, ներմուծում կամ արտահանում (բացառությամբ ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող նյութերի եւ պայթեցման սարքավորումների, ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող արտադրատեսակների) | ԿՄ | - | Փ | - | Ո | Հ | Վ | |
2. | Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առեւտուր, պահեստավորում կամ տեղափոխում | ԿՄ | - | - | Ո | Հ | Վ». |
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-2.4-րդ կետերով.
«2.1. | Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների կիրառում կամ պայթեցման աշխատանքների կատարում | ԿՄ | - | - | Ո | Հ | - | ||
2.2. | Հրագործական արտադրատեսակների արտադրություն, ներմուծում կամ արտահանում | ԿՄ | - | Փ | - | Ո | Հ | Վ | |
2.3. | Հրագործական արտադրատեսակների առեւտուր (իրացում), պահեստավորում կամ տեղափոխում (բացառությամբ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների I եւ II դասերի, որոնց մասով լիցենզավորման պահանջը վերաբերում է միայն պահեստավորմանը եւ տեղափոխմանը) | ԿՄ | - | - | Ո | Հ | Վ | ||
2.4. | Հրագործական արտադրատեսակների կիրառում (շահագործում) (բացառությամբ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների I եւ II դասերի) | ԿՄ | - | - | Ո | Հ | -»: |
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ վեց ամսվա ընթացքում:
3. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
03.08.2023
Երեւան
ՀՕ-255-Ն