ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 13.07.2023
Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի «18. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18.19-18.24-րդ կետերով.
«18.19. | Հրագործական արտադրատեսակների արտադրություն | բազային տուրքի 1000-ապատիկի չափով |
18.20. | Հրագործական արտադրատեսակների ներմուծում | բազային տուրքի 2000-ապատիկի չափով |
18.21. | Հրագործական արտադրատեսակների առեւտուր (իրացում) (բացառությամբ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների I եւ II դասերի) | բազային տուրքի 1000-ապատիկի չափով |
18.22. | Հրագործական արտադրատեսակների պահեստավորում | բազային տուրքի 700-ապատիկի չափով |
18.23. | Հրագործական արտադրատեսակների տեղափոխում | բազային տուրքի 500-ապատիկի չափով |
18.24. | Հրագործական արտադրատեսակների կիրառում (շահագործում) (բացառությամբ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների I եւ II դասերի) |
բազային տուրքի 400-ապատիկի չափով»: |
Հոդված 2.
Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«26. | պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների արտադրություն (բացառությամբ ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող նյութերի եւ պայթեցման սարքավորումների, ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող արտադրատեսակների) | բազային տուրքի 2000-ապատիկի չափով»: |
Հոդված 3.
Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 26.1-26.6-րդ կետերով.
«26.1. | պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների ներմուծում (բացառությամբ ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող նյութերի եւ պայթեցման սարքավորումների, ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող արտադրատեսակների) | բազային տուրքի 2500-ապատիկի չափով |
26.2. | պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների առեւտուր | բազային տուրքի 1500-ապատիկի չափով |
26.3. | պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների պահեստավորում | բազային տուրքի 1000-ապատիկի չափով |
26.4. | պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների տեղափոխում | բազային տուրքի 1000-ապատիկի չափով |
26.5. | պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների կիրառում | բազային տուրքի 800-ապատիկի չափով |
26.6. | պայթեցման աշխատանքների կատարում | բազային տուրքի 800-ապատիկի չափով»: |
Հոդված 4. Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակում 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
03.08.2023
Երեւան
ՀՕ-258-Ն