ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19.1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.
«7.1. զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր, փամփուշտներ ներկրելու, արտահանելու, տարանցիկ փոխադրելու համար (6 ամիս գործողության ժամկետով) |
բազային տուրքի հնգապատիկի չափով»: |
Հոդված 2. Օրենքի 19.1-ին հոդվածի 12-րդ մասում՝
1) «քաղաքացիական» բառից հետո լրացնել «եւ ծառայողական» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» կետով.
«դ) ծառայողական զենք ձեռք բերելու համար |
բազային տուրքի վեցապատիկի չափով»: |
Հոդված 3.
Օրենքի 19.1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-ին մասով.
«12.1. Հայաuտանի Հանրապետության քաղաքացիներին` հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու համար (6 ամիu գործողության ժամկետով)՝ |
բազային տուրքի չափով»: |
Հոդված 4. Օրենքի 19.1-ին հոդվածի 22-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«22. Օտարերկրյա քաղաքացիներին` Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր եւ փամփուշտներ ձեռք բերելու համար (5 oր գործողության ժամկետով)՝
ա) յուրաքանչյուր միավոր նետողական կամ սառը զենքի համար |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
բ) յուրաքանչյուր միավոր գազային զենքի համար | բազային տուրքի 10-ապատիկի չափով |
գ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7.5 ջոուլից ավելի փողային էներգիայով oդաճնշիչ զենքի համար | բազային տուրքի 20-ապատիկի չափով |
դ) յուրաքանչյուր միավոր երկար-ակոսափող կամ համակցված հրազենի համար | բազային տուրքի 25-ապատիկի չափով |
ե) զենքի 100-ական փամփուշտից բաղկացած խմբաքանակ ձեռք բերելու համար |
բազային տուրքի հնգապատիկի չափով |
զ) հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու համար |
բազային տուրքի հնգապատիկի չափով»: |
Հոդված 5.
Օրենքի 19.1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 25-րդ մասով.
«25. Զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննությունների համար՝ | բազային տուրքի եռապատիկի չափով»: |
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
03.08.2023
Երեւան
ՀՕ-269-Ն