ՕՐԵՆՔԸ
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1) 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-ին կետով.
«12.1) անկախ կյանքի ծառայություն՝ ծառայություններ, ծրագրեր, միջոցառումներ՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձի անկախ կյանքի ապահովմանը.».
3) 16-րդ կետը «տրամադրելու» բառից հետո լրացնել «կամ վերանորոգելու» բառերով.
4) 18-րդ կետը «աջակցող միջոցի տրամադրման» բառերից հետո լրացնել «կամ վերանորոգման» բառերով.
5) 19-րդ կետը «աջակցող միջոցների տրամադրման» բառերից հետո լրացնել «եւ վերանորոգման» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում «եւ տարեկան ծրագրերին» բառերը փոխարինել «ծրագրին» բառով:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում՝
1) «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
2) «դ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«դ. հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցներ տրամադրելու եւ դրանց վերանորոգումն իրականացնելու կարգը եւ պայմանները, աջակցող միջոցների ցանկը, պետական հավաստագրերի եւ դրանց հիման վրա տրամադրվող աջակցող միջոցների վերանորոգման փոխհատուցման գումարի չափըուղղ. , առանց պետական հավաստագրերի տրամադրվող աջակցող միջոցների եւ դրանց վերանորոգման փոխհատուցման գումարի չափը,».
3) «ե» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
4) «է» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 2-րդ կետի «եւ տարեկան ծրագրերի նախագծերը եւ դրանք» բառերը փոխարինել «ծրագրի նախագիծը եւ» բառերով.
2) 5-րդ կետից հանել «ցուցումների» բառը եւ նույն կետը «ուղեցույցներ» բառից հետո լրացնել «՝ ըստ անհրաժեշտության» բառերով.
3) 5.1-ին կետը «տրամադրելու» բառից հետո լրացնել «կամ վերանորոգելու» բառերով, իսկ «աջակցող միջոցների տրամադրման» բառերից հետո՝ «եւ վերանորոգման» բառերով?
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 3-5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 17-րդ մասում «եւ տարեկան ծրագրերի» բառերը փոխարինել «ծրագրի» բառով:
Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «եւ տարեկան ծրագրերով» բառերը փոխարինել «ծրագրով» բառով.
2) 4-րդ մասի «սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում,» բառերը փոխարինել «փուլային կարգով» բառերով.
3) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Վերակառուցման ժամանակացույցը եւ պայմանները հաստատում է Կառավարությունը:»:
Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ, 6-րդ կետերում եւ 7-րդ մասում «եւ տարեկան ծրագրերով» բառերը փոխարինել «ծրագրով» բառով:
Հոդված 10.
Օրենքի 21-րդ հոդվածի 3.1-ին մասից հանել «ստեղծման եւ» բառերը եւ նույն հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.2-րդ մասով.
«3.2. Անկախ կյանքի ապահովմանն ուղղված ծառայությունները, բացի անկախ կյանքի կենտրոնից, կարող են մատուցել նաեւ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հավաստագրված կազմակերպությունները՝ պատվիրակման միջոցով:»:
Հոդված 11. Օրենքի 23-րդ հոդվածում՝
1) 3.1-ին մասը «փետրվարի 1-ը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի» բառերով.
2) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ կետերի եւ 8-րդ հոդվածի 3-րդ կետի:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով եւ 8-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված Կառավարության որոշումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ կետերը եւ 8-րդ հոդվածի 3-րդ կետն ուժի մեջ են մտնում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված Կառավարության որոշումներն ուժի մեջ մտնելու պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
22.09.2023
Երեւան
ՀՕ-275-Ն