Armenian      
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 13.09.2023
Հոդված 1. «Հաշմանդամություն  ունեցող  անձանց  իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1)  9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել  հետեւյալ  բովանդակությամբ  12.1-ին  կետով.

«12.1) անկախ կյանքի ծառայություն՝  ծառայություններ, ծրագրեր, միջոցառումներ՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձի անկախ կյանքի ապահովմանը.».

3) 16-րդ կետը «տրամադրելու» բառից հետո լրացնել «կամ վերանորոգելու» բառերով.

4) 18-րդ կետը «աջակցող միջոցի տրամադրման» բառերից հետո լրացնել «կամ վերանորոգման» բառերով.

5) 19-րդ կետը  «աջակցող միջոցների տրամադրման» բառերից հետո լրացնել «եւ վերանորոգման» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում «եւ տարեկան ծրագրերին»  բառերը  փոխարինել «ծրագրին» բառով:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում՝

1)  «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) «դ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«դ. հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցներ տրամադրելու եւ դրանց վերանորոգումն իրականացնելու կարգը եւ պայմանները, աջակցող միջոցների ցանկը, պետական հավաստագրերի եւ դրանց հիման վրա տրամադրվող աջակցող միջոցների վերանորոգման փոխհատուցման գումարի չափըուղղ. , առանց պետական հավաստագրերի տրամադրվող աջակցող միջոցների եւ դրանց վերանորոգման փոխհատուցման գումարի չափը,».

3) «ե»  ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

4) «է» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված  4.   Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 2-րդ կետի «եւ տարեկան ծրագրերի նախագծերը եւ դրանք» բառերը փոխարինել «ծրագրի նախագիծը եւ» բառերով.

2) 5-րդ կետից հանել «ցուցումների» բառը եւ նույն կետը «ուղեցույցներ» բառից հետո լրացնել «՝ ըստ անհրաժեշտության» բառերով.

3) 5.1-ին կետը «տրամադրելու» բառից հետո լրացնել «կամ վերանորոգելու» բառերով, իսկ «աջակցող միջոցների տրամադրման» բառերից հետո՝  «եւ վերանորոգման» բառերով?

Հոդված  5.   Օրենքի 11-րդ հոդվածի 3-5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված  6.   Օրենքի 12-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված  7.   Օրենքի 15-րդ հոդվածի 17-րդ մասում «եւ տարեկան ծրագրերի» բառերը փոխարինել «ծրագրի» բառով:

Հոդված  8.   Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «եւ տարեկան ծրագրերով» բառերը փոխարինել «ծրագրով» բառով.

2) 4-րդ մասի «սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում,» բառերը փոխարինել «փուլային կարգով» բառերով.

3) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Վերակառուցման ժամանակացույցը եւ պայմանները հաստատում է Կառավարությունը:»:

Հոդված 9.   Օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ, 6-րդ կետերում եւ 7-րդ մասում «եւ տարեկան ծրագրերով» բառերը փոխարինել «ծրագրով» բառով:

Հոդված  10.   Օրենքի 21-րդ հոդվածի 3.1-ին մասից հանել «ստեղծման եւ» բառերը եւ նույն հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.2-րդ մասով.
«3.2. Անկախ կյանքի ապահովմանն ուղղված ծառայությունները, բացի անկախ կյանքի կենտրոնից, կարող են մատուցել նաեւ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հավաստագրված կազմակերպությունները՝ պատվիրակման միջոցով:»:

Հոդված  11.   Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) 3.1-ին մասը «փետրվարի 1-ը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ  Հայաստանի  Հանրապետության  միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի» բառերով.

2) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված  12.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ կետերի եւ 8-րդ հոդվածի 3-րդ կետի:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով եւ 8-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված Կառավարության որոշումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ կետերը եւ 8-րդ հոդվածի 3-րդ կետն ուժի մեջ են մտնում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված Կառավարության որոշումներն ուժի մեջ մտնելու պահից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

22.09.2023
Երեւան
ՀՕ-275-Ն