Armenian      
Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 12.09.2023

Հոդված 1. «Սննդամթերքի  անվտանգության  պետական վերահսկողության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.1-ին կետով.

«14.1) պետական վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի հետեւանքով ստացված կենդանական ծագման հումք եւ մթերք հայտնաբերելու դեպքում կասեցնել ամբողջ խմբաքանակի իրացումը՝ միաժամանակ կայացնելով առգրավման եւ ոչնչացման որոշում: Առգրավված ոչ սպանդանոցային մորթի հետեւանքով ստացված կենդանական ծագման հումքի եւ մթերքի ոչնչացման հետ կապված ծախսերը կատարվում են տնտեսավարող սուբյեկտի միջոցների հաշվին, իսկ վերջինիս կողմից ծախսերը կատարելուց հրաժարվելու պարագայում՝ լիազոր մարմնի կողմից հետագայում գանձումը դատական կարգով իրականացվելու միջոցով: Ոչ սպանդանոցային մորթի հետեւանքով ստացված կենդանական ծագման հումքի եւ մթերքի առգրավման եւ ոչնչացման կարգը սահմանում է Կառավարությունը.»:

Հոդված  2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երկու ամիս հետո:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ եռամսյա ժամկետում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

03.10.2023
Երեւան
ՀՕ-282-Ն