Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 12.09.2023

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 94-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ութսունապատիկի» բառը փոխարինել «հարյուրհիսնապատիկի» բառով, իսկ «հարյուրհիսնապատիկի» բառը՝ «երեքհարյուրապատիկի» բառով.

2) լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում՝

 առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երեքհարյուրհիսնապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 95-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «հիսնապատիկից ութսունապատիկի» բառերը փոխարինել «հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի» բառերով, իսկ «հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի» բառերը՝ «երեքհարյուրապատիկից  երեքհարյուրհիսնապատիկի» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ չորսհարյուրապատիկի չափով?»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

03.10.2023
Երեւան
ՀՕ-290-Ն