ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 137. 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-10-րդ մասերով.
«8. Հայաստանի Հանրապետության տարածքում առանց «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքով սահմանված փաստաթղթերի վտանգավոր բեռնափոխադրումներ իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
9. Առանց ուղեկցող անձնակազմի հատուկ վտանգավոր բեռներ փոխադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում վտանգավոր բեռներ փոխադրողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
10. Վտանգավոր բեռներ փոխադրող կազմակերպությունում անվտանգության մասնագետի բացակայությունը՝
առաջացնում է տուգանքի նշանակում վտանգավոր բեռներ փոխադրողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
23.10.2023
Երեւան
ՀՕ-298-Ն