Armenian      
Լիցենզավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.10.2023

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 36-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11. 1-ին կետով.

«11. 1) փոստային կապի գործունեության իրականացման համար՝

ա. օրենքով նախատեսված տեխնոլոգիական սարքավորումներին եւ մեքենայացման, ավտոմատացման եւ տեղեկատվայնացման միջոցներին մաքսային մարմնին հասանելիություն չտրամադրելու կամ

բ. տեխնոլոգիական սարքավորումներին եւ մեքենայացման, ավտոմատացման եւ տեղեկատվայնացման միջոցներին ներկայացվող նվազագույն պահանջների պահպանմամբ փոստային եւ (կամ) սուրհանդակային կապի օպերատորներից, ինչպես նաեւ վերջիններիս միջոցով փոստային կապի եւ (կամ) սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներից հավաքվող փաստաթղթերը եւ տեղեկությունները մաքսային մարմնի եւ փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի համատեղ հրամանով սահմանված ձեւաչափով մաքսային մարմնին հասանելի չդարձնելու կամ

գ. սույն կետի «բ» ենթակետում նշված փաստաթղթերն ու տեղեկությունները չհավաքելու եւ առանց նշված փաստաթղթերի եւ տեղեկությունների հավաքման փոստային առաքանիների տեղափոխման դեպքերում. ».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1. 1-ին մասով.

«1. 1. Սույն հոդվածի 1-ին մասի 11. 1-ին կետով նախատեսված դեպքերը հավաստում է մաքսային մարմինը՝ փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին պաշտոնական փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով գրավոր հավաստում ուղարկելու միջոցով:».

3) 2-րդ մասի «եւ 11-րդ» բառերը փոխարինել «, 11-րդ եւ 11. 1-ին» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի նոյեմբերի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

23.10.2023
Երեւան
ՀՕ-303-Ն