ՕՐԵՆՔԸ
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 03.10.2023
Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի 2.1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Սույն հոդվածով նախատեսված լիցենզիաները, թույլտվությունները եւ հավաստագրերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ այլ երկրներ ներկայացնելու անհրաժեշտության, պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության, ինչպես նաեւ անհաղթահարելի ուժի առկայության դեպքերում համապատասխան լիցենզիաները, թույլտվությունները եւ հավաստագրերը կարող են տրամադրվել նաեւ թղթային տարբերակով:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
23.10.2023
Երեւան
ՀՕ-307-Ն