ՕՐԵՆՔԸ
«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1) 2-րդ մասի «է» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«է) ապահովում է խաղասրահում խաղանիշերի (ժետոնների) փոխանակումը միայն անկանխիկ եղանակով: Անմիջականորեն (խաղասրահի միջոցով) խաղացողների կողմից, բացառությամբ ոչ ռեզիդենտ նույնականացված խաղացողների, խաղադրույքների կատարումը կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրումն իրականացվում է անկանխիկ եղանակով՝ բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվների միջոցով.».
2) 2.1-ին մասի «դ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«դ) ինտերնետ շահումով խաղի կազմակերպչի սերվերում ստեղծում է յուրաքանչյուր խաղացողի համար հատուկ խաղային հաշիվ, որը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային հաշիվների կամ քարտերի միջոցով: Ինտերնետ շահումով խաղի կազմակերպիչը հատուկ խաղային հաշիվը համալրելու համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ՝ հատուկ խաղային հաշվի իրավատեր խաղացողին պատկանելու հանգամանքն ստուգում է բացառապես խաղացողի համաձայնությամբ՝ լիազոր մարմնի սահմանած կարգով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ լիազոր մարմնի եւ Կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով: Սույն կետով սահմանված պահանջները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող խաղացողների կողմից օգտագործվող եւ օտարերկրյա բանկերի թողարկած բանկային հաշիվների եւ քարտերի վրա.»:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«դ) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կամ «է» կետով կամ 2.1-ին մասի «դ», «զ» կամ «զ2» կետերով սահմանված պահանջը՝ յուրաքանչյուր խախտման դեպքի համար՝ երկու հարյուր հազար դրամի չափով.»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի ապրիլի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
14.11.2023
Երեւան
ՀՕ-311-Ն