ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հոդված 5.1. Համայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացված գույքը
1. Կառավարության որոշմամբ hամայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով կարող է ամրացվել ցանկացած գույք:
2. Կառավարությունն իրավունք ունի հետ վերցնել իր կողմից hամայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացված գույքը:
3. Համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքները օտարել, գրավ դնել, հանձնել անհատույց օգտագործման:
4. Համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնել վարձակալության, եթե դա արգելված չէ Կառավարության որոշմամբ կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպության կանոնադրությամբ: Համայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացված գույքը վարձակալության է հանձնվում Կառավարության հաստատած կարգով: Վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ամբողջությամբ ուղղվում են պետական բյուջե:
5. Ամրացված գույքի օգտագործմամբ hամայնքային ոչ առեւտրային կազմակերպության ստացած եկամուտները hամայնքային ոչ առեւտրային կազմակերպության սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ hամայնքային ոչ առեւտրային կազմակերպության կանոնադրությամբ:
6. Համայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են:
7. Կառավարության կողմից գույքը hամայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացվելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:
8. Կառավարության կողմից hամայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ hամայնքային ոչ առեւտրային կազմակերպության օգտագործման իրավունքը ծագում է դրա նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
14.11.2023
Երեւան
ՀՕ-315-Ն