Armenian      
Տեղական ինքնակառավարման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.10.2023
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Սույն կետով սահմանված կարգավորումները չեն տարածվում առողջապահական՝ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների վրա: Առողջապահական համայնքային ենթակայության բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության ղեկավարին համայնքի ղեկավարը նշանակում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ դրանից բխող ենթաօրենսդրական ակտերին համապատասխան.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

15.11.2023
Երեւան
ՀՕ-322-Ն