ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 25.10.2023
Հոդված 1.
1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 47.1-ին հոդվածի 2-րդ մասում՝
1) «հերձումների եւ (կամ) հետազոտությունների» բառերը փոխարինել «դիահերձումների եւ (կամ) ձեւաբանական հետազոտությունների» բառերով, իսկ «հերձում եւ (կամ) հետազոտություն» բառերը՝ «դիահերձում եւ (կամ) ձեւաբանական հետազոտություն» բառերով.
2) «Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42» բառերը հանել.
3) «24-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսվող պայմանների» բառերը փոխարինել «41-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված պայմանների կամ կարգերի» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
16.11.2023
Երեւան
ՀՕ-332-Ն