ՕՐԵՆՔԸ
«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 25.10.2023
Հոդված 1.
«Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-80-Ն օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի 2-րդ կետից հանել «Սույն կետով սահմանված գործարքները կանխիկով իրականացվելու դեպքում հաշվետվություն տրամադրվում է, եթե դրանց գումարը հավասար է կամ գերազանցում է 5 միլիոն դրամը:» նախադասությունը.
2) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) նոտարների եւ անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազոր մարմնի նկատմամբ՝ նաեւ նվիրատվության գործարքների մասով՝ անկախ սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված չափերից.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
16.11.2023
Երեւան
ՀՕ-333-Ն