ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 140-րդ հոդվածի ամբողջ տեքստում «քսանհինգապատիկի» բառը փոխարինել «յոթանասունհինգապատիկի» բառով, իսկ «երեսնապատիկի» բառը՝ «իննսունապատիկի» բառով:
Հոդված 2. Օրենսգրքի 150.2-րդ հոդվածում՝
1) «քառասնապատիկի» բառը փոխարինել «հարյուրքսանապատիկի» բառով.
2) «քսանապատիկի» բառը փոխարինել «վաթսունապատիկի» բառով.
3) «հնգապատիկի» բառը փոխարինել «տասնհինգապատիկի» բառով.
4) «հիսնապատիկի» բառը փոխարինել «հարյուրհիսնապատիկի» բառով.
5) «տասնապատիկի» բառը փոխարինել «երեսնապատիկի» բառով.
6) 4-րդ մասի «մեկ տարվա» բառերը փոխարինել «վեց ամսվա» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
16.11.2023
Երեւան
ՀՕ-336-Ն