ՕՐԵՆՔԸ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 25.10.2023
Հոդված 1.
«Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 7-րդ հոդվածի 6.2-րդ մասը՝
1) «5-րդ ենթակետով,» բառերից հետո լրացնել «13-րդ կետի 2-րդ ենթակետով,» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Թույլտվությունը տրվում է անժամկետ կամ որոշակի ժամկետով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
20.11.2023
Երեւան
ՀՕ-341-Ն