ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 25.10.2023
Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 63-66-րդ կետերով.
«63. փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորման քննություն ընդունելու համար | բազային տուրքի 15-ապատիկի չափով |
64. փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորման վկայական տալու համար | բազային տուրքի 5-ապատիկի չափով |
65. «C», «D», «CE», «DE», «C1E» եւ «D1E» կարգ ունեցող վարորդների մասնագիտական որակավորման քննություն ընդունելու համար | բազային տուրքի 15-ապատիկի չափով |
66. «C», «D», «CE», «DE», «C1E» եւ «D1E» կարգ ունեցող վարորդների մասնագիտական որակավորման վկայական տալու համար | բազային տուրքի 5-ապատիկի չափով»: |
Հոդված 2.
Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18-րդ եւ 19-րդ կետերով.
«18) փոխադրումների մենեջերների մասնագիտական վերապատրաստման ծառայության մատուցման համար՝ տարեկան | բազային տուրքի 100-ապատիկի չափով |
19) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ կատարող վարորդների մասնագիտական վերապատրաստման ծառայության մատուցման համար՝ տարեկան | բազային տուրքի 100-ապատիկի չափով»: |
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
20.11.2023
Երեւան
ՀՕ-348-Ն