Armenian      
2023 թվականի պետական բյուջեի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.11.2023

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» 2022 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-455-Ն օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22-րդ մասով.

«22. Սույն օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի վեց տոկոսի սահմաններում վերաբաշխել սույն օրենքով սահմանված ինչպես ծրագրերի, այնպես էլ ծրագրերի միջոցառումների միջեւ՝ դրանց գծով սույն օրենքով հաստատված հատկացումների գումարները:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից գործող հարաբերությունների վրա:




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

23.11.2023
Երեւան
ՀՕ-349-Ն