ՕՐԵՆՔԸ
«ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Նյութական պահուստի մասին» 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-129-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի երկրորդ պարբերության «նշանակության գույքի» բառերը փոխարինել «արտադրատեսակի» բառով.
2) 4-րդ մասի «մինչեւ մարտի 15-ը» բառերը փոխարինել «մինչեւ փետրվարի 1-ը» բառերով:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը «ներկայացնում» բառից հետո լրացնել «էլեկտրոնային» բառով, իսկ նույն մասը «վերաբերյալ:» բառից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Էլեկտրոնային հաշվետվության համակարգն ապահովում է փաստաթղթաշրջանառության գաղտնիությունը:»:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.
«8.1) ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից Կառավարության սահմանած կարգով նախատեսված հաշվետվությունները սահմանված ժամկետներում եւ կարգով չներկայացվելու դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին հայտնում է համապատասխան տեսչական մարմնին.»:
Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնելու համակարգի գործարկմանը հաջորդող օրվանից:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնելու համակարգը կգործարկվի մինչեւ 2024 թվականի հունիսի 1-ը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
28.11.2023
Երեւան
ՀՕ-351-Ն