ՕՐԵՆՔԸ
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածի 6-րդ մասում ««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «սույն օրենքով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին»» բառերով:
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Ավագանու նորմատիվ, անհատական եւ ներքին իրավական ակտերն ընդունվելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, ներկայացվում են լիազոր մարմին՝ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակելու նպատակով եւ նույն ժամկետում տեղադրվում քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում:»:
Հոդված 3. Օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Քաղաքապետի իրավական ակտերն ընդունվելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, ներկայացվում են լիազոր մարմին՝ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակելու նպատակով (բացառությամբ աշխատանքային հարաբերություններից բխող իրավական ակտերի) եւ նույն ժամկետում տեղադրվում քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում:»:
Հոդված 4. Օրենքի 49-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Քաղաքապետի իրավական ակտերն ուժի մեջ են մտնում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 5. Օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասում ««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով» բառերը փոխարինել ««Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով» բառերով:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
29.11.2023
Երեւան
ՀՕ-354-Ն