Armenian      
Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.11.2023
Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ գլխով.

«ԳԼՈՒԽ 12


ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ

Հոդված 51. Անցումային դրույթ

1. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու նպատակով ավագ եւ միջին բուժաշխատողների համար սույն օրենքով նախատեսված ՇՄԶ հավաստագիր ունենալու պահանջը չի տարածվում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավագ եւ միջին բուժաշխատողների վրա մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, տարածվում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ծագած հարաբերությունների վրա եւ գործում է մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

29.11.2023
Երեւան
ՀՕ-359