Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.11.2023

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 75-րդ հոդվածը «Անտառները» բառից հետո լրացնել «կեղտաջրերով,» բառով:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 182.8-րդ հոդվածով.

«Հոդված 182.8. Էկոպարեկային ծառայության ծառայողի օրինական պահանջը չկատարելը

Իր լիազորությունների շրջանակում էկոպարեկային ծառայության ծառայողի օրինական պահանջը չկատարելը կամ նրա պարտականությունների կատարումը խոչընդոտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 242.4-րդ հոդվածով.

«Հոդված 242.4. Պետական անտառներում, անտառային հողերում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության եւ անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության կիրառման նկատմամբ պետական հսկողության գործառույթներ իրականացնող լիազոր մարմինը

Էկոպարեկային ծառայությունը քննում է վարչական գործեր եւ նշանակում վարչական տույժեր պահպանության ծառայության իրականացման շրջանակներում հայտնաբերված եւ սույն օրենսգրքի 64-րդ, 65-րդ հոդվածներով, 66-րդ հոդվածով (պետական սեփականություն հանդիսացող ծառերի մասով), 68-րդ, 70-72-րդ հոդվածներով, 75-79-րդ հոդվածներով, 85.2-րդ հոդվածի 2-րդ մասով, 88-րդ հոդվածով (պետական անտառային հողերում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում),  88.4-րդ հոդվածով (պետական անտառային հողերում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում), 89-րդ հոդվածով (պետական անտառային հողերում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում), 91-րդ հոդվածով (պետական անտառային հողերում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում), 93-րդ հոդվածով (պետական անտառային հողերում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում), 94-րդ եւ 182.8-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ:»:

Հոդված 4. Օրենսգրքի  258-րդ  հոդվածի  երրորդ պարբերությունը  «ինչպես նաեւ» բառերից հետո լրացնել «էկոպարեկային ծառայողները եւ» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 263-րդ  հոդվածի  երրորդ պարբերությունում  «անտառային պահպանության մարմինների» բառերը փոխարինել «էկոպարեկային ծառայության, շրջակա միջավայրի օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

06.12.2023
Երեւան
ՀՕ-369-Ն