Armenian      
Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.11.2023

Հոդված 1. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի  6-րդ կետից հանել «պահպանությունը եւ» բառերը, իսկ նույն կետի «կարող են» բառերը փոխարինել «կարող է» բառերով:

Հոդված  2. Օրենքի 8-րդ հոդվածում «ժդ» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) «ժբ» կետից հանել «պահպանությունը եւ» բառերը.

2) «ժզ» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ա» կետի «տվյալ տարածքի պահպանության ռեժիմն ապահովող իրավաբանական անձը» բառերը փոխարինել «էկոպարեկային ծառայությունը» բառերով.

2) 2-րդ մասի «իրավաբանական անձանց» բառերը փոխարինել «էկոպարեկային ծառայության» բառերով:

Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 23. Բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությունն իրականացնող պահպանության ծառայության աշխատողների իրավունքներն ու պարտականությունները

1. Բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությունն իրականացնող պահպանության ծառայության աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքով:

2. Սույն հոդվածով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները տարածվում են նաեւ համայնքային սեփականության տարածքներում բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն իրականացնող անձանց վրա:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

06.12.2023
Երեւան
ՀՕ-370-Ն