Armenian      
Ջրային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.11.2023
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-316-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդնման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված  2.  Օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ մասում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1) սույն օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթն ուժի մեջ է մտնում 2023 թվականի դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից.».

2) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) մակերեւութային ջրերի օգտագործված պաշարների եւ ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման եւ շահագործման կարգերը սահմանում է Կառավարությունը երկու տարվա ընթացքում.»:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից  hորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդնման կարգը սահմանում է Կառավարությունը մեկ ամսվա ընթացքում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

06.12.2023
Երեւան
ՀՕ-379-Ն