ՕՐԵՆՔԸ
«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Նոտարիատի մասին» 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «եւ ճզմիչ կնիքը» բառերը, 17-րդ հոդվածի 8-րդ մասից՝ «եւ ճզմիչ կնիքը» եւ «ու ճզմիչ կնիքն» բառերը, իսկ 36.1-ին հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետից՝ «ճզմիչ կնիքը,» բառերը:
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածում «դիվանագիտական ներկայացուցչությունները եւ հյուպատոսական հիմնարկները» բառերը փոխարինել «դիվանագիտական ծառայության մարմինները» բառերով:
Հոդված 3. Օրենքի 36.1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը «գաղտնագիրը» բառից հետո լրացնել «, որի միջոցով հնարավոր է ստուգել փաստաթղթի իսկությունը Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի պաշտոնական կայքում (www.e-notary.am)» բառերով:
Հոդված 4. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը «եթե հետախուզման որոշում կայացրած անձից կամ մարմնից կամ արդարադատության նախարարությունից» բառերից հետո լրացնել «, իսկ դիվանագիտական ծառայության մարմիններում նոտարական գործողությունները կատարելու դեպքում էլեկտրոնային հյուպատոսական համակարգի միջոցով» բառերով:
Հոդված 5. Օրենքի 54-րդ հոդվածում՝
1) վերնագրի եւ 2-րդ մասի «դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների» բառերը փոխարինել «դիվանագիտական ծառայության մարմինների» բառերով.
2) 1-ին եւ 3-րդ մասերի «դիվանագիտական ներկայացուցչությունները եւ հյուպատոսական հիմնարկները» բառերը փոխարինել «դիվանագիտական ծառայության մարմինները» բառերով.
3) 2-րդ մասի «նոտարական գործողությունները կատարում են նրանց ղեկավարները» բառերը փոխարինել «նոտարական գործողությունները կատարում են հյուպատոսական պաշտոնատար անձինք, իսկ նրանց բացակայության դեպքում՝ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
22.12.2023
Երեւան
ՀՕ-388-Ն