ՕՐԵՆՔԸ
«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 2. Օրենքի 17-19-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «պետական պահուստի բաղկացուցիչ մասն է, որը» բառերը.
2) 3-րդ մասի «պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի» բառերը փոխարինել «մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, օգտագործման, հանրահռչակման ոլորտներում քաղաքականություն մշակող եւ իրականացնող լիազոր պետական մարմնի» բառերով, իսկ «Գանձարանն» բառը՝ «Մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, օգտագործման, հանրահռչակման ոլորտներում քաղաքականություն մշակող եւ իրականացնող լիազոր պետական մարմինն» բառերով:
Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «ա» ենթակետի «պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնին՝ պետական պահուստի համալրման նպատակով» բառերը փոխարինել «մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, օգտագործման, հանրահռչակման ոլորտներում քաղաքականություն մշակող եւ իրականացնող լիազոր պետական մարմնին՝ ազգային պահուստի համալրման նպատակով» բառերով.
2) 3-րդ մասի «գանձարանին» բառը փոխարինել «մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, օգտագործման, հանրահռչակման ոլորտներում քաղաքականություն մշակող եւ իրականացնող լիազոր պետական մարմնին» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքով նախատեսված փոփոխությունների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
22.12.2023
Երեւան
ՀՕ-400-Ն