Armenian      
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.12.2023

Հոդված 1. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-245-Ն օրենքի 18-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «2023 թվականի նոյեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2024 թվականի նոյեմբերի 1-ը» բառերով.

2) 3-րդ եւ 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Սույն օրենքի համաձայն տրամադրված հավաստագրերը գործում են դրանց տրամադրման օրվանից 5 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

27.12.2023
Երեւան
ՀՕ-420-Ն