Armenian      
Պրոբացիայի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.12.2023

Հոդված 1. «Պրոբացիայի մասին» 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-48-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասից հանել «, ինչպես նաեւ պրոբացիայի պետական ծառայության (այսուհետ` Պրոբացիայի ծառայության) գործունեության» բառերը:

Հոդված 2. Օրենքի 1-ին գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին հոդվածով.

«Հոդված 1.1. Պրոբացիա իրականացնող մարմինը

1. Հայաստանի Հանրապետությունում պրոբացիա իրականացնում է պրոբացիայի ծառայությունը (այսուհետ` Պրոբացիայի ծառայություն):

2. Պրոբացիայի ծառայության խնդիրները, կազմակերպման եւ գործունեության հիմունքները, Պրոբացիայի ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունները, ինչպես նաեւ Պրոբացիայի ծառայության լիազորությունները սահմանվում են «Պրոբացիայի ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով:»:

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում «Քաղաքացիական» բառը փոխարինել «Պրոբացիայի» բառով:

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «քաղաքացիական» բառը փոխարինել «հանրային» բառով եւ նույն կետից հանել «պաշտոնների անվանացանկով նախատեսված» բառերը:

Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 4. Պրոբացիայի նպատակները».

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 15-րդ գլխում՝

1) վերնագրի «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ» բառը փոխարինել «ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄԱՎՈՐԸ» բառերով.

2) 52-56-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

27.12.2023
Երեւան
ՀՕ-423-Ն