ՕՐԵՆՔԸ
«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 22.12.2023
Հոդված 1.
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն օրենքի 22-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի աղյուսակը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «6. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնով.
«6. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ | ||||
Զբոսաշրջային օպերատորի գործունեություն | ||||
Զբոսաշրջային գործակալի գործունեություն | ||||
Հյուրանոցային ծառայությունների մատուցում | ||||
Զբոսավարի գործունեություն | ||||
Ուղեկցորդի գործունեություն |
2) 3-րդ մասը ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերից հետո լրացնել «եւ «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
12.01.2024
Երեւան
ՀՕ-6-Ն