Armenian      
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.12.2023
Հոդված 1. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 3-րդ կետը «վերաորակավորման» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի աշխատողների վերապատրաստման» բառերով.

2) 1-ին մասի 5-րդ կետը «մեթոդական ուղեցույցներ» բառերից հետո լրացնել «(այդ թվում` զբոսաշրջային ծառայությունները մատչելի դարձնելու նպատակով)» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ եւ 3-րդ մասերով.

«2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի աշխատողների վերապատրաստման կարգն ու պայմանները սահմանում են լիազոր մարմինը եւ զբոսաշրջության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը՝ համատեղ հրամանով:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված զբոսաշրջային ծառայությունները մատչելի դարձնելու նպատակով մեթոդական ուղեցույցները հաստատում են լիազոր մարմինը եւ զբոսաշրջության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը՝ համատեղ հրամանով:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

12.01.2024
Երեւան
ՀՕ-9-Ն