Armenian      
Դատական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.12.2023

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 89-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 30.1-ին կետով.

«30.1) սահմանում է դատարաններում էլեկտրոնային համակարգի վարման եւ դրանից օգտվելու, ծավալուն էլեկտրոնային ֆայլերը, ինչպես նաեւ այն էլեկտրոնային ֆայլերը դատարան ներկայացնելու կարգը, որոնք հնարավոր չէ ներկայացնել էլեկտրոնային համակարգի միջոցով.»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող՝ Օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 30.1-ին կետով սահմանված կարգը Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

12.01.2024
Երեւան
ՀՕ-10-Ն