Armenian      
Ներքին աուդիտի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.01.2024
Հոդված 1. «Ներքին աուդիտի մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-17-Ն օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «համապատասխանաբար քաղաքացիական կամ համայնքային» բառերը փոխարինել «հանրային» բառով.

2) 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի «երկու տարվա» բառերը փոխարինել «մեկ տարվա» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

30.01.2024
Երեւան
ՀՕ-16-Ն