Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՐԿԱԴԻՐ ՎՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ՝ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐՈՎ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.01.2024

Հոդված 1. Վավերացնել 2023 թվականի հունիսի 8-ին ստորագրված՝ «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ հարկադիր վտարման ենթակա անձանց՝ վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով փոխգործակցության մասին» համաձայնագիրը՝ կից վերապահումով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԵՐԱՊԱՀՈՒՄ

«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ հարկադիր վտարման ենթակա անձանց՝ վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով փոխգործակցության մասին» համաձայնագրի

1. Հայաստանի Հանրապետության համար սույն համաձայնագիրն ուժի մեջ կմտնի եւ կկիրառվի Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրությանը համապատասխան, որը չի նախատեսում միջազգային պայմանագրերի ժամանակավոր կիրառում:

2. Հայաստանի Հանրապետությունն ստորագրում է սույն համաձայնագիրը՝ պայմանով, որ իրեն իրավունք է վերապահում առանձին որոշում կայացնելու «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ հարկադիր վտարման ենթակա անձանց՝ վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով փոխգործակցության մասին» համաձայնագրի դրույթների տարածման վերաբերյալ այն պետությունների նկատմամբ, որոնք կմիանան սույն համաձայնագրին այն ստորագրելուց հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

30.01.2024
Երեւան
ՀՕ-13-Ն