ՕՐԵՆՔԸ
«ԸՍՏ ԵՐԿՐՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 16.01.2024
Հոդված 1.
Վավերացնել 2016 թվականի հունվարի 27-ին ստորագրված՝ «Ըստ երկրների զեկույցների փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
30.01.2024
Երեւան
ՀՕ-15-Ն