ՕՐԵՆՔԸ
«ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 16.01.2024
Հոդված 1. «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «որսորդական» բառը փոխարինել «քաղաքացիական» բառով:
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի «սառը» բառը հանել:
Հոդված 3. Օրենքի 21.1-ին հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի «օդամղիչ զենքի» բառերը հանել, իսկ «ռազմական ակոսավոր» բառերը փոխարինել «մարտական» բառով:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
02.02.2024
Երեւան
ՀՕ-42-Ն