ՕՐԵՆՔԸ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 07.02.2024
Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու մարմնին՝ բժշկասոցիալական փորձաքննություն, վերափորձաքննություն եւ անձի ֆունկցիոնալության գնահատում իրականացնելու նպատակով.»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
01.03.2024
Երեւան
ՀՕ-49-Ն