ՕՐԵՆՔԸ
«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 07.02.2024
Հոդված 1.
«Քրեակատարողական ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի 49-րդ հոդվածի 4-րդ մասում եւ 50-րդ հոդվածի 2-րդ մասում «հաշմանդամների» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
01.03.2024
Երեւան
ՀՕ-63-Ն