Armenian      
Փախստականների եւ ապաստանի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.02.2024
Հոդված 1. «Փախստականների եւ ապաստանի մասին» 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասում «խեղման» բառը փոխարինել «վնասվածքի» բառով:

Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի 11-րդ մասում եւ 30.1-ին հոդվածի 9-րդ մասում «առաջին խմբի հաշմանդամները» բառերը փոխարինել «առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք» բառերով:

Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածի 11-րդ մասում «հաշմանդամության վկայականը կամ վկայականի» բառերը փոխարինել «հաշմանդամության վերաբերյալ բժշկասոցիալական փորձաքննական որոշումը կամ անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը (վարչական ակտը) կամ դրանց» բառերով:

Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի 9-րդ կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով:

Հոդված 5. Օրենքում գործածվող՝ փախստականի աշխատանքային վնասվածք ստանալու դեպքում սահմանված դրույթների գործողությունները տարածվում են նաեւ մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը աշխատանքային խեղում ստացած փախստականի վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

01.03.2024
Երեւան
ՀՕ-70-Ն